ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ 25/09/09
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են զգալի անկում: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4,89%-ով և կազմել 64,82 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը կրճատվել է 4,67%-ով և սահմանվել 65,89 դոլար:
Գների միավորը` 1 բարել (158.98 լիտր):