ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 28/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0.70%-ով և կազմել 70.81 դոլար, իսկ Նոյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0.48%-ով և սահմանվել 68.38 դոլար: