ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 30/10/09
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են աճ:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 3.11%-ով և կազմել 79,87 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.87%-ով և կազմել 78.04 դոլար:
Գների միավորը` 1 բարել (158.98 լիտր):