ՌՈՒՍԱԿԱՆ RTSI ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 0.79%-ՈՎ 10/06/09
Երեկ` հունիսի 9-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները շարժվել են տարբեր ուղղություններով, մասնավորապես MICEX (ММВБ) ինդեքսը կրճատվել է 0.58%-ով և կազմել 1113.83 կետ, իսկ RTSI (РТС) ինդեքսն աճել է 0.79%-ով և սահմանվել 1105.3 կետ: Առևտրային շրջանառության ծավալը MICEX ֆոնդային բորսայում կազմել է 52.5 մլրդ ռուբլի, իսկ RTSI ֆոնդային բորսայում շրջանառության ծավալը կազմել է 10.22 մլն դոլար: Առևտրային շրջանների արդյունքներով MICEX ֆոնդային բորսայում «Լուկօյլ» (Лукойл) ընկերության արժեթղթերի գները կրճատվել են 2.43%-ով, իսկ RTSI ֆոնդային բորսայում ռուսական Խնայբակի (Сбербанк) արժեթղթերի գներն ապահովել են 2.26% աճ: