
ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 23/06/09
Երեկ` հունիսի 22-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսները գրանցել են անկում: RTSI (РТС) ինդեքսը կրճատվել է 4,98%-ով և կազմել 961,04 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսը կրճատվել է 7,8%-ով և սահմանվել 937,98 կետ: Ինդեքսների անկումը մեծապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների կրճատմամբ, ինչպես նաև աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում ինդեքսների անկմամբ: Առևտրային շրջանների արդյունքներով առավել մեծ անկում գրանցել են բանկային ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերը, մասնավորապես ռուսական Խնայբանկի (Сбербанк) արժեթղթերի գները կրճատվել են 12,92%-ով, իսկ ВТБ բանկի արժեթղթերի գները գրանցել են 9,69% անկում: