
ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 25/06/09
Երեկ` հունիսի 24-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են: MICEX (ММВБ) ինդեքսն աճել է 7.37%-ով և կազմել 984.86 կետ, իսկ RTSI (РТС) ինդեքսն աճել է 2.83%-ով և կազմել 959.18 կետ: Առևտրային շրջանների արդյուքներով MICEX ֆոնդային բորսայում առավելագույն աճ ապահովել են ռուսական Խնայբանկի (Сбербанк) արժեթղթերի գները, որոնք աճել են 15%-ով, իսկ «Գազպրոմ» ("Газпром") ընկերության արժեթղթերի գներն աճել են 8%-ով: