
ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 26/06/09
Երեկ` հունիսի 25-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսները գրանցել են անկում: RTSI (РТС) ինդեքսը կրճատվել է 1,22%-ով և կազմել 947,52 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսը կրճատվել է 2,41%-ով և սահմանվել 961,15 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով «Գազպրոմ» («Газпром»), «Մոսէներգո» («Мосэнерго») և «Ռոստելեկոմ» («Ростелеком») ընկերությունների արժեթղթերի գները կրճատվել են 3-5,3% սահմաններում: