
ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 29/05/09
Երեկ` մայիսի 28-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են, մասնավորապես MICEX (ММВБ) ինդեքսն աճել է 1,46%-ով և կազմել 1075,02 կետ, իսկ RTSI (РТС) ինդեքսն աճել է 2,23%-ով և կազմել 1053,73 կետ: MICEX ֆոնդային բորսայում առևտրային շրջանառության ծավալը կազմել է 64,05 մլրդ ռուբլի, իսկ RTSI ֆոնդային բորսայում` 5,13 մլն դոլար: Առևտրային շրջանների արդյունքներով ռուսական Խնայբանկի (Сбербанк) արժեթղթերի գներն աճել են 1,27%-ով, ՎՏԲ (ВТБ) բանկի արժեթղթերի գները` 1,39%-ով, իսկ «Սեվերստալ» ("Северсталь") ընկեերության արժեթղթերի գներն ապահովել են 8,33% աճ: