ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 30/06/09
Երեկ` հունիսի 29-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով RTSI (РТС) ինդեքսը կրճատվել է 0,42%-ով և կազմել 951,48 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսն աճել է 2,36%-ով և սահմանվել 982,86 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով ռուսական Խնայբանկի (Сбербанк) արժեթղթերի գներն աճել են 10,35%-ով, «Գազպրոմ» ընկերության արժեթղթերի գներն աճել են 2%-ով, իսկ «Մեչել» ընկերության արժեթղթերի գները գրանցել են 5,3% անկում: