
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 30/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 4.79%-ով և կազմել 66.53 դոլար, իսկ Նոյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 5.77%-ով և սահմանվել 63.35 դոլար: