
ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ
National Spot Exchange (NSEL) հնդկական ընկերությունը գործարկել է ցինկի էլեկտրոնային առևտրի նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս ներդրողներին կնքել նույնիսկ 1 կգ ցինկի գնման պայմանագրեր:
Մինչ այդ NSEL-ը արդեն գործարկել էր նմանատիպ էլեկտրոնային առևտրային համակարգեր, որոնք նախատեսված են ոսկու, արծաթի և պղնձի առևտրի համար:
Ընկերությունը պլանավորել է 2011թ.-ի ընթացքում գործարկել ևս 20 գունավոր և սև մետաղների առևտրի համար նախատեսված նմանատիպ էլեկտրոնային համակարգեր: