APPLE-Ը ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Համակարգչային տեխնիկա արտադրող ամերիկյան Apple ընկերությունը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող Woolworths ընկերությանը մեղադրում է իր ապրանքային նշանի անօրինական օգտագործման մեջ և մտադիր է իր իրավունքները պաշտպանել դատարանում: Apple ընկերության հայտարարության համաձայն Woolworths ընկերության ապրանքային նշանը (լոգոտիպը) հիշեցնում է Apple-ի հայտնի լոգոտիպը:
Այժմ Apple-ը փորձում է ամեն կերպ ապացուցել ապրանքային նշանների գրանցմամբ զբաղվող Ավստրալիայի պետական գործակալությանը չեղյալ համարել ապրանքային նշանի գրանցման Woolworth ընկերության դիմումը, որը ներկայացվել էր դեռևս անցյալ տարի: