APPLE-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ NOKIA-ԻՑ
Ամերիկյան Apple ընկերությունն իրացումից ստացված հասույթի մակարդակով գերազանցել է ֆիննական Nokia-ին: Strategy Research վերլուծական գործակալության հրապարակած հետազոտական տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Apple ընկերության գործառնական շահույթը iPhone-ների վաճառքից կազմել է 1,6 մլրդ դոլար, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում Nokia-ի գործառնական շահույթը կազմել է 1,1 մլրդ դոլար:
Նշենք, որ հաշվետու եռամսյակում բջջային հեռախոսների շուկայում Nokia ընկերության մասնաբաժինը զգալիորեն կրճատվել է: