APPLE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 9%-ՈՎ
Համակարգչային տեխնիկա արտադրող ամերիկյան Apple Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունիսի 27-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9%-ով և կազմել 4.039 մլրդ դոլար: Հրապարակած տվյալենրի համաձայն ընկերության հասույթը հաշվետու ժամանակահատվածում աճել է 8%-ով և կազմել 26.667 մլրդ դոլար, ընդ որում միայն 2008-2009 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 14%-ով և կազմել 1.23 մլրդ դոլար, իսկ հասույթն աճել է 11%-ով և կազմել 8.34 մլրդ դոլար: Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում վաճառվել է Apple Inc. ընկերության 2.6 մլն Macintosh համակարգիչ և 10.2 մլն iPod: