ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՀՆԱ-Ի 59%-Ը
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի (ONS) տարածած հաղորդագրության համաձայն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով Մեծ Բրիտանիայի կուտակված ներքին պետական պարտքը կազմել է 830 մլրդ ֆունտ (929.3 մլրդ եվրո), որը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 59%-ը:
Հրապարակած տվյալների համաձայն այս ցուցանիշի նման բարձր արդյունք ինչպես դրամային, այնպես էլ տոկոսային արտահայտությամբ Մեծ Բրիտանիայում գրացվում է վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ: