ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 34.4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2009 թվականի 11 ամիսների ընթացքում Չինաստանի պետական պաշտոնյաները պետությունից գողացել են 34.4 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում են չինական լրատվամիջոցները` իրավապահ մարմիններն այժմ քննում են պետական ֆինանսական միջոցների կորստի համար պատասխանատվություն կրող շուրջ 230 անձանց գործունեությունը, որոնցից 67-ը պաշտոնյաներ են:
Չինաստանի ազգային աուդիտորական National Audit Office ծառաայությունը, որը կառավարության հանձնարարությամբ իրականացրել է ստուգումներ շուրջ 100 հազար պետական ընկերություններում, հայտնաբերել էր 234.7 մլրդ յուանի (34.4 մլրդ դոլար) կորուստ: