ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿԻՐԸ
2009 թվականի իր արտահանման համախառն ծավալով Չինաստանը կարող է առաջ անցնել Գերմանիային և դառնալ աշխարհի ամենախոշոր արտահանող երկիրն: Այս մասին հայտարարել է Չինաստանի Առևտրի փոխնախարար Չժուն Շանյան և նշել, որ 2009 թվականի արդյունքներով Չինաստանի տեսակարար կշիռը համաշխարհային արտահանման ծավալում 8.86%-ից կարող է աճել մինչև 9%:
Նշենք, որ 2009 թվականի ընթացքում Չինաստանի արտահանման համախառն ծավալը կրճատվել է 16.5%-ով և կազմել 1.09 տրիլիոն դոլար: