Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԷԺԱՆ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ
10/03/2011 15:41
Կիսվել

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԷԺԱՆ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ

Չինաստանի կառավարությունը մտադիր է այս տարվա ընթացքում կառուցել 10 մլն էժան բնակարան` վերջիններիս շինարարությանն ուղղելով շուրջ 200 մլրդ դոլար: Այս կերպ Չինաստանի կառավարությունը փորձում է պայքարել անշարժ գույքի գների բարձրացման դեմ: Նշենք, որ վերջերիս չինական 70 քաղաքներում անցկացվել են հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ այս քաղաքներից 68-ում հունվարին արձանագրվել է նոր բնակարանների գներն աճ:
 
Առաջիկա հինգ տարիների ընթացքում Չինաստանի կառավարությունն, ընդհանուր առմամբ, ծրագրում է կառուցել 36 մլն միավոր հանրամատչելի բնակարան` վախենալով ոչ միայն բնակարանների պակասուրդից, այլ նաև սպեկուլյանտների կողմից բնակարանների գների անհիմն բարձրացումից: «Մենք չենք ուզում թույլ տալ, որպեսզի երիտասարդ մարդիկ, ովքեր դեռևս ընտանեկան «օջախի» կարիք չունեն, խուճապի մատնվելով` սկսեն տներ գնել»,- ասել է բնակարանային շինարարության նախարարի տեղակալ Ցի Ցզին: Բացի այդ, վերահսկող մարմինները հետևում են, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր երկրորդ տունն են գնում, սահամանափակումներ ունենան վարկ ստանալուց և ավելի մեծ կանխավճարներ մուծեն: 
 
Նշենք նաև, որ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Շանհայն ու Չունցինը, այսօր գործում է անշարժ գույքի հարկը, որը թույլ է տալիս բնակարանի վաճառքն ավելի «անձեռնտու» դարձնել: 
 
Հատկանշական է, որ Չինաստանի կառավարության որոշումը` կառուցել 10 մլն բնակարան, դժգոհություններ է առաջացրել շինարարական կազմակերպությունների շրջանակներում: Վերջիններս բողոքում են, որ այդքան էժան բնակարանների կառուցման ծրագրերը կզրկի նրանց շահույթից:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37