Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
10 ԱՌԱՍՊԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
22/06/2011 22:06
Կիսվել

10 ԱՌԱՍՊԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չինաստանն իր տնտեսության կառուցվածքով, զարգացման տեմպերով ու տնտեսական «մտածելակերպով» հակասական կարծիքների ձևավորման տեղիք է տալիս: Այս կարծիքների ու պատկերացումների մեծ մասը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Եվ այսպես, ներկայացնենք 10 ամենատարածված, բայց թյուր կարծիքները` Չինաստանի տնտեսության մասին: 
 
1. Չինաստանի տնտեսությունը զարգացել է մեծապես էժան աշխատուժի առկայության շնորհիվ: 
Էժան աշխատուժը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունեցել Չինաստանի տնտեսության զարգացման հարցում, սակայն այժմ հենց այդ էժան աշխատուժի առայությունը «խոչընդոտում է» այս երկրում արդյունաբերության արդիականացմանը:
2. Չինական ապրանքների էժան գները պայմանավորված են վերջիններիս ցածր որակով:
Չինական բազմատեսակ ապրանքերի մեջ կարելի է գտնել ամենատարբերի գների և որակների ապրանքներ: Ուստի, տարբեր երկրների շուկաներում չինական ցածրորակ ապրանքների կուտակումը վկայում է նախ և առաջ տվյալ շուկաների ցածր «որակի» և պահանջարկի մասին:
3. Չինացիներն աշխատասեր ու քչով բավարարվող ազգ են:
Իրենց ընտանիքները պահելու ու լավ ծերություն ապահովելու համար չինացիները ստիպված են կատարել արտաժամյա աշխատանք և անընդհատ խնայել: Իսկ վերջիններիս աշխատասեր ազգ անվանել չի կարելի, քանի որ բավական է նշել այն հանգամանքը, որ Չինաստանում պարապությունն ու ծուլությունը համարվում է ազգային «առավելություն»:
4. Չինաստանը ցանկանում է տիրանալ աշխարհի բոլոր ռեսուրսներին:
Սեփական ռեսուրսների անբավարարությունը, բնակչության մեծ թվաքանակը և վերջիններիս ապահովելու ձգտումը ստիպում են Չինաստանին ջանքեր չխնայել տնտեսության հնարավորինս արագ զարգացման հարցում, որի համար Չինաստանը հարկադրված իր աճող տնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջը լրացնում է` դրանք գնելով այլ երկրներից:
5. Չին գործարարները խաբեբա են ու կեղծավոր: Պայմանագիրը նրանց համար «դատարկ բան է»:
Ըստ չինական մտածելակերպի` «խաբել ընկերոջը նշանակում է կորցնել սեփական դեմքը», որը չինացիների համար սնանկացումից սարսափելի է: Ինչ վերաբերվում է պայմանագրին, ապա չինացիների համար գործարար շփումներում առաջնային են ընկերական հարաբերությունները, որի վրա և կառուցվում է բիզնեսը և կատարվում պայմանագրի պահանջները: Չինացիների համար, ի տարբերություն եվրոպացիների, անձնական և տնտեսական փոփոխությունները բավական են պայմանագիր խզելու համար:
6. Չինացիները միայն տեխնոլոգիաներ գողանալ ու կրկնօրինակել գիտեն:
Այս խնդիրը գոյություն ունի, սակայն վերջինս չի փաստում, որ չինացիները չեն ստեղծում սեփականը: Չինական կառավարությունը հսկայական գումարներ է ներդնում տնտեսության արդիականացման, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման և կրթության ու գիտության զարգացման համար:
7. Չինաստանում «ծաղկում է ապրում» կապիտալիզմը:
Իրականում Չինաստանում գործում է տնտեսական բացառիկ հիբրիդային մոդել, որտեղ իր ուրույն տեղն ունեն և՛ շուկան, և՛ պետական կառավարումն ու վերահսկողությունը: Չինական պետական հիմնարկները վերահսկում են տնտեսության առանցքային հատվածները, սակայն ամբողջ տնտեսության շուրջ 70%-ն ապահովում է մասնավոր հատվածը: 
8.Չինաստանում չկա «տեղական արտադրության» բրենդ:
Նշենք, որ Չինաստանում կան բազմաթիվ չինական ծագման ապրանքանիշներ, սակայն ներկայիս մրցակցային պայմաններում  վերջիններս չունեն տարածաշրջանային և առավել ևս` միջազգային ճանաչում, և չեն վայելում օտարերկրացիները պահանջարկը:
9.Չինական յուանի փոխարժեքի «կենտրոնացումը» համաշխարհային տնտեսական անհավասարակշռության առաջացման պատճառ է դարձել:
Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` չինական յուանն` իր կենտրոնացվածությամբ, նպաստել է անհավասարակշռությունների հարթեցմանը: 1994 թվականին Չինաստանի կառավարությունը յուանը «ձուլել էր» դոլարին, որը ասիական ճգնաժամի ժամանակ հնարավորություն է տվել տարածաշրջանում կայունացնել ստեղծված իրավիճակը:
10. Չինաստանը հետամնաց երկիր է:
Այս տեսանկյունից միանշանակ կարծիք արտահայտել հնարավոր չէ: Չինաստանը «տարօրինակ» երկիր է. խոշոր քաղաքաները աճում են բավական արագ տեմպերով, միևնույն ժամանակ երկրում 50-100 մլն մարդ գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում: Ի հակադրություն սրան` թանկարժեք և ճոխության ապրանքերի սպառումն այս երկրում տարեկան աճում է 15–25%-ով: 

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85