19/07/2010 13:02
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ DAIMLER-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 28%-ՈՎ
Գերմանական Daimler AG ավտոկոնցեռն ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության հասույթն աճել է 28%-ով և կազմել 25,1 մլրդ եվրո: Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 19,61 մլրդ եվրո հասույթ: Հաշվետու եռամսյակում ընկերության EBIT ցուցանիշը (շահույթը մինչև հարկերի վճարումը և փոխառու միջոցների մասով տոկոսների մարումը) կազմել է 2,1 մլրդ եվրո:
Նշենք, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Daimler ընկերությունը կրել էր 1 մլրդ եվրոյի գործառնական վնաս:
Daimler ընկերությունը ներկայացնում է այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Maybach, Mercedes-Benz, Smart, Freightliner, Sterling, Western Star և Setra բրենդները:
18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
Արծաթ
770.46
+11.22
10:58 19/08/26
10:31 19/08/26
18:19 18/08/26
