DAIMLER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Daimler AG ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 19,3 մլրդ եվրո, իսկ շահույթը մինչև հարկումը` 470 մլն եվրո: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում արտադրական գործառնությունների ազատ դրամական հոսքերը կազմել են շուրջ 2 մլրդ եվրո:
Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Daimler ընկերության հասույթը կազմել էր 23,8 մլրդ եվրո, իսկ շահույթը` 648 մլն եվրո:
Daimler ընկերության ամենահայտնի Mercedes-Benz ապրանքանիշի ավտոմեքենաների արտադրության ծավալն այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 34%-ով: