ԳԵՐՄԱՆԱԿԱՆ DAIMLER-Ը ՄՏԱԴԻՐ Է 2015Թ.ԻՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՇՈՒՐՋ 48%-ՈՎ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Daimler ընկերությունը մտադիր է մինչև 2015 թվականն ընդլայնել ավտոմեքենաների իրացման ծավալները շուրջ 48%-ով: Բեռնատար ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում առաջատար այս ընկերությունը նախատեսում է 2015 թվականին համաշխարհային շուկայում վաճառել 1,5 մլն ավտոմեքենա: Վերլուծաբանների գնահատմամբ` 2010 թվականի արդյունքներով Daimler ընկերության վաճառքի ծավալները համաշխարհային շուկայում կաճեն շուրջ 10%-ով` առավելապես պայմանավորված Չինաստանում պահանջարկի շարունակական աճով:
2009 թվականին ընկերության վաճառքի ծավալները գրանցել էին 14% անկում: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով միայն Չինաստանում գերմանական ընկերության վաճառքի ծավալներն աճել են շուրջ 2 անգամ, իսկ ԱՄՆ-ում ցուցանիշի աճը կազմել է 11%: