28/09/2010 11:46
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ՈՍԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՇՈՒՐՋ 96%-ՈՎ
Եվրագոտու բանկերը մեկ տարվա ընթացքում 96%-ով կրճատել են ոսկու վաճառքի ծավալերը: Այս մասին տեղեկացնում է World Gold Council-ը: Ներկայացված տվյալների համաձայն մեկ տարվա ընթացքում, որն ավարտվել է սեպտեմբերի 26-ին, եվրագոտու բանկերը վաճառել են 6,2 տոննա ոսկի: Նշենք, որ 1999 թվականին եվրոպական կենտրոնական բանկերը ստորագրել էին ոսկու համաձայնագիր (Central Bank Gold Agreement), ըստ որի սահմանափակվել է բանկերի կողմից թանկարժեք մետաղի վաճառքի ծավալները: Նման քայլի հիմնական նպատակը ոսկու վաճառքի ծավալների տատանումներով պայմանավորված անկումային և վերելքային գործընթացներից խուսափելն է:
Հատկանշական է, որ եվրոպական բանկերը գրանցում են ոսկու վաճառքի ծավալների շարունակական աճ` 2006 թվականից ի վեր:
Ավելացնենք նաև, որ այս նույն մեկ տարվա ընթացքում Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) վաճառել է 88,3 տոննա ոսկի:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
13:28 20/07/26
11:59 20/07/26
10:50 20/07/26
