Աշխարհ

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է MOODY'S ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ` ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
02/06/2011 14:03
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է MOODY'S ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ` ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունաստանի Ֆինանսների նախարարությունը պաշտոնապես քննադատել է Moody”s Investors Service վարկանիշային գործակալությանը` մեղադրելով վերջինիս անհիմն եզրակացություններ կատարելու մեջ: Բանն այն է, որ վարկանիշային գործակալությունը երեկ` հունիսի 1-ին, մի քանի աստիճանով իջեցրել էր Հունաստանի` օտարերկրյա և տեղական արժույթային վարկանիշը՝ «B1»-ից մինչև «Caa1», ընդ որում՝ բացասական կանխատեսմամբ: Ինչպես նշվում է Հունաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ` վարկանիշային գործակալության այդ որոշումը հիմնված է ակտիվ, բայց դատարկ խոսակցությունների ու ասեկոսեների վրա:
 
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հայտնի դրաձավ, որ Եվրամիությունը (ԵՄ) Հունաստանի համար 65 մլրդ եվրո ընդհանուր ծավալով հերթական օգնության փաթեթն է նախապատրաստում, և այս վարկը կարող է տրամադրվել ընթացիկ ամսում:
 
Հիշեցնենք, որ Հունաստանը, իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: Ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
 
Նշենք, որ 2010թ.-ին  Հունաստանին ԱՄՀ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվել է 110 մլրդ դոլարի վարկ` երեք տարի մարման ժամկետով:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08