01/09/2010 16:39
ՀՈՒԼԻՍԻՆ ԱՄՀ ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ոսկու պահուստները հուլիսին կրճատվել են 16,85 տոննայով: 2010 թվականի հուլիսի վերջին ամսվա սկզբի համեմատությամբ ԱՄՆ ոսկու պահուստները 2 հազար 917,07 տոննային կրճատվել են մինչև 2 հազար 933,92 տոննա: Այս մասին նշվում է այսօր` սեպտեմբերի 1-ին, ԱՄՀ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԱՄՀ-ն դեռևս անցյալ տարի հաստատել էր իր ոսկու պահուստների որոշ մասի վաճառման ծրագիրը: Վաշինգտոնում կայացած ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստի շրջանակներում որոշում էր ընդունվել, որ միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունն իր ոսկու պահուստներից կվաճառի շուրջ 403.3 տոննա ոսկի, ընդ որում, համաշխարհային շուկայում ոսկու գների տատանումից խուսափելու նպատակով ԱՄՀ-ն մտադիր է այս գործընթացն իրականացնել աստիճանաբար: Առաջին փուլի շրջանակներում ԱՄՀ վաճառել էր 212 տոննա ոսկի Հնդկաստանի, Մավրիկիայի և Շրի Լանկայի կենտրոնական բանկերին:
Նշենք, որ ոսկու պահուստների վաճառքի արդյունքում ներգրավված միջոցներով ԱՄՀ մտադիր է ֆինանսավորել աղքատ երկրներում իրականացվող տնտեսական ծրագրերը:
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
Արծաթ
404.45
+2.90