
10/09/2010 16:12
ԱՄՀ-Ն ԻՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՑ ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ԿՆԵՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ Է ՎԱՃԱՌԵԼ 10 ՏՈՆՆԱ ՈՍԿԻ
Արժույթի Միջազգային Հիմադրամը (ԱՄՀ) Բանգլադեշի կենտրոական բանկին վաճառել է 10 տոննա ոսկի: Ինչպես նշվում է ԱՄՀ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` վաճառքն իրականացվել է սեպտեմբերի 7-ին արձանագրված շուկայական գնով: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 403 մլն դոլար:
Նշենք, որ ԱՄՀ-ն դեռևս անցյալ տարի հաստատել էր իր ոսկու պահուստների որոշ մասի վաճառման ծրագիրը: Վաշինգտոնում կայացած ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստի շրջանակներում որոշում էր ընդունվել, որ միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունն իր ոսկու պահուստներից կվաճառի շուրջ 403.3 տոննա ոսկի, ընդ որում, համաշխարհային շուկայում ոսկու գների տատանումից խուսափելու նպատակով ԱՄՀ-ն մտադիր է այս գործընթացն իրականացնել աստիճանաբար: Առաջին փուլի շրջանակներում ԱՄՀ վաճառել էր 212 տոննա ոսկի Հնդկաստանի, Մավրիկիայի և Շրի Լանկայի կենտրոնական բանկերին:
Նշենք, որ ոսկու պահուստների վաճառքի արդյունքում ներգրավված միջոցներով ԱՄՀ մտադիր է ֆինանսավորել աղքատ երկրներում իրականացվող տնտեսական ծրագրերը:
03/03/2025
դրամ
Դոլար (USD)
393.69
+0.34
Եվրո (EUR)
411.09
+2.01
Ռուբլի (RUR)
4.40
-0.05
Լարի (GEL)
141.36
+0.63
Արծաթ
394.09
-7.12
20:30 03/03/25
16:36 03/03/25
16:00 03/03/25