ՀՆԴԿԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՈՍԿՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Այս տարի Հնդկաստանում գրանցվել է ոսկու ներմուծման ծավալների ռեկորդային աճ: Համաշխարհային Ոսկու Խորհրդի (World Gold Council, WGC) տվյալների համաձայն, նթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքներով Հնդկաստան ներմուծված ոսկու ծավալները կազմել են 624 տոննա: Նշենք, որ ամբողջ 2009 թվականի ընթացքում Հնդկաստան էր ներմուծվել 559 տոննա ոսկի: Վերլուծաբանների գնահատմամբ` ոսկու ներմուծման ծավալների աճը պայմանավորված է երկրում թանկարժեք զարդերի նկատմամբ պահանջարկի աճով:
Նշենք, որ միայն հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հնդկաստան է ներմուծվել 214 տոննա ոսկի: Այս նույն եռամսյակում թանկարժեք զարդերի նկատմամբ պահանջարկը երկրում աճել է 36%-ով: