ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են, մասնավորապես Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,77%-ով և կազմել 56,71 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը BRENT տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,71%-ով և կազմել 56,47 դոլար: Նշենք, որ 6 ամսվա մեջ առաջին անգամ սահմանվել են նավթի այսպիսի բարձր գներ, ինչն էլ հանգեցրել է ամերիկյան տնտեսության նկատմամբ ներդրողների վստակության վերականգնման: