ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Երեկ և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գները կրճատվել են: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը նավթի WTI տեսակի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0.22%-ով և կազմել 58.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը նավթի Brent տեսակի մեկ բարելի դիմաց կրճատվել է 1.11%-ով և կազմել 57.48 դոլար:
Վերլուծաբանները նշում են, որ երեկ ամերիկյան ֆոնդային բորսաներում ինդեքսների կրճատում մեծապես պայմանավորված է նավթի գների անկմամբ: