ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 15/05/09
Երեկ` մայիսի 14-ին և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գները փոփոխվել են տարբեր ուղղություններով: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTi տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,6 դոլարով (1.01%) և կազմել 58,62 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,65 դոլարով (1.07%) և կազմել 56,69 դոլար: