ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ 60 ԴՈԼԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Երեկ` մայիսի 19-ին, և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են: Հունիս ամսվա ֆյուչերսների գինը Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,45 դոլարով և սահմանվել 58,92 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,62 դոլարով և կազմել 59,85 դոլար: