ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21/05/09
Մայիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքնեով համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են: Հունիս ամսվա ֆյուչերսների գինը Լոնդոնի InterContinental Exchange Futures (ICEF) բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,67 դոլարով (2.83%) և կազմել 60,59 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,94 դոլարով (3.22%) և կազմել 62,04 դոլար: