ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 22/05/09
Երեկ և` մայիսի 21-ին, և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գները կրճատվել են: Լոնդոնի InterContinental Exchange Futures (ICEF) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,66 դոլարով (1,10%) և կազմել 59,93 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,99 դոլարով (1,52%) և կազմել 61,05 դոլար: