ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ապրիլի 27-ի առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գները կրճատվել են, մասնավորապես Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում մայիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 1,35 դոլարով և կազմել 50,32 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange բորսայում մայիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 1,41 դոլարով և կազմել 50,14 դոլար: