ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ապրիլի 28-ին, համաշխարհային շուկաներում տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները կրճատվել են: Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում մայիս ամսվա ֆյուչերսի գինը նավթի Brent տեսակի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,33 դոլարով և կազմել 49,99 դոլար, իսկ Նյու-Յորքի Mercantile Exchange բորսայում մայիս ամսվա ֆյուչերսի գինը նավթի WTI տեսակի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,22 դոլարով և կազմել 49,92 դոլար: