ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻՑ
Պարսից ծոցի երկրները, Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան և Ֆրանսիան մտադիր են հրաժարվել նավթարդյունաբերության ոլորտում դոլարային հաշվարկներից և մշակել հաշվարկների իրականացման նոր մեխանիզմ: Այս երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարներն արդեն նախնական որոշում են ընդունել նավթի արժեքի գնահատումն իրականացնել արժութային զամբյուղի նկատմամբ, որն իր մեջ կներառի ճապոնական իեն, չինական յուան, ոսկի և ստեղծման փուլում գտնվող արաբական երկրների միացյալ արժույթ: