ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 23/05/09
ռֆգԵրեկ` մայիսի 22-ին, և այսօր գիշեր համաշխարհային շուկաներում գրանցվել է նավթի գների աճ: Վերլուծաբանները սույն աճը կապում են ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկման և Չինաստանում էներգակիրների պահանջարկի աճի հետ:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի հուլիսյան ֆյուչրսների գինը աճել է 0.62 դոլարով կամ 1.01%-ով և կազմել է 61.67 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի հուլիսյան ֆյուչրսների գինը աճել 0.85% դոլարով կամ 1.41%-ով և կազմել է 60.78 դոլար մեկ բարելի դիմաց: