RENAULT ԵՎ DAIMLER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Ֆրանսիական երկրորդ խոշոր ավտոարտադրող Renault ընկերությունը տեխնոլոգիաների փոխանակման ուղղությամբ բանակցություններ է վարում գերմանական Daimler ընկերության հետ: Ընկերությունն այս կերպ փորձում է կրճատել իր արտադրական ծախսերը:
Renault-ի ներկայացուցիչների հայտարարության համաձայն ընկերությունը տեխնոլոգիաների փոխանակման և համատեղ արտադրության կազմակերպման ուղղությամբ բանկցություն է վարում նաև այլ ավտոարտադրողների հետ: