15/10/2010 11:48
ՌՈՒԲԻՆԻ – ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 35-40% Է
Աշխարհի խոշորագույն տնտեսության աճի տեմպերը մինչև ընթացիկ տարվա վերջ կդրսևորեն նվազման միտում` ձևավորելով ճգնաժամային սպասումներ: Նման կանխատեսում է ներկայացրել Նյու-Յորքի համալսարանի պորֆեսոր, հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին: Վերջինիս գնահատմամբ` տարեվերջին ԱՄՆ-ում տնտեսական աճը կտատանվի 1%-ի սահմաններում, ինչը ներդրողների մոտ կառաջացնի վատատեսական սպասումներ և ճգնաժամային տրամադրություն: Տնտեսագետի խոսքերով` իրականաում մինչև տարեվերջ զգալի անկում չի սպասվում, իսկ ԱՄՆ-ում ճգնաժամի կրկնվելու հավանականությունը դեռևս գնահատվում է 35-40%:
Ռուբինին, ելույթ ունենալով Սեուլում ընթացող համաժողովի շրջանակներում, նշել է, որ զարգացած երկրներում, այդ թվում է ԱՄՆ-ում, տնտեսական վերականգնման գործընթացը կպահանջի երկար ժամանակ և կունենա U-ձև դրսևորում: Զարգացած երկրների առջև ծառացած ամենամեծ խնդիրն, ըստ տնտեսագետի, գների կայունության ապահովում է: Զարգացող երկրները, ի տարբերություն զարգացած երկրների, Ռուբինիի խոսքերով, վերականգնման գործընթացքում դրսևորում են առավել մեծ ակտիվություն:
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
602.81
-9.12
18:49 09/11/26
18:12 09/11/26
15:59 09/11/26
