SKYPE-Ը ՎԱՃԱՌՎԵՑ 2.75 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ամերիկյան eBay Inc. ընկերությունը, որը մատուցում է ինտերնետային տարբեր ծառայություններ և հանդիսանում է համանուն ինտերնետային աճուրդի սեփականատեր, հայտարարել է, որ ընկերությունն արդեն կնքել է իր Skype ինտերնետ-հեռախոսային ծառայության վաճառքի վերջնական գործարքը:
Ընկերության հայտարարության համաձայն գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 2.75 մլրդ դոլար, որից շուրջ 1.9 մլրդ դոլարն ընկերությունը ստացել է կանխիկ փոխանցմամբ:
Skype-ի նոր սեփականատեր է դարձել Silver Lake Partners ընկերության, Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամի և այլ մասնավոր ներդրողների համատեղ ներդրումային խումբը:
Նշենք, որ 2005 թվականին eBay ընկերությունը 3,1 մլրդ դոլարով Skype ծրագիրը գնել էր Joltid ընկերությունից: