ՖՐԱՆՍԻԱԿԱՆ SOCIETE GENERALE ԲԱՆԿԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻԿԱ 2 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ֆրանսիական Societe Generale բանկը չի բացառում, որ համաշխարհային տնտեսության անկումը կարող է շարունակվել: Բանկն իր այս կանխատեսումը ներկայացրել է հաճախորդներին հասցեագրված 68 էջանոց հաշվետվության մեջ, որը վերնագրված է «Ամենավատ պարտքային սցենար»: Այս հաշվետվության մեջ բանկի ակտիվների կառավարման բաժինը հիմնավորում է ճգնաժամի կրկնվելու հավանականության վերաբերյալ իր կանխատեսումը և խորհուրդ տալիս հաճախորդներին պատրաստվել առաջիկա երկու տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության նոր սնկմանը:
Ֆրանսիական բանկի վերլուծաբանների կարծիքով վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունների կողմից իրականացված հակաճգնաժամային ծրագրերը հնարավորություն տվեցին միայն մասնավոր պարտավորությունները փոխանցել պետությանը, ինչը հանգեցրեց որակապես նոր հիմնախնդիրների, մասնավորապես այս մեկ տարվա ընթացքում աշխարհի բոլոր երկրներում զգալիորեն աճել է պետական պարտքը և նրա հարաբերակցությունը երկրի ՀՆԱ-ի նկատմամբ:
Այս ամենը, Societe Generale բանկի վերլուծաբանների գնահատմամբ, թույլ է տալիս եզրակացնել, որ ճգնաժամը հաղթահարված չէ և դրա առավել խորացման հավանականությունը բավականին մեծ է: