ԻՍՊԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ 2010Թ.-ԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Իսպանիայի բյուջեի պակասուրդը 2010թ.-ին կրճատվել է 46.3 միլիարդ եվրոյով և կազմել 53.4 միլիարդ եվրո: Այս ցուցանիշը գրեթե հավասար է երկրի ՀՆԱ-ի 5.1%-ին:
2010թ.-ի ցուցանիշները վկայում են, որ Իսպանիային հաջողվում է կրճատել բյուջեի պակասուրդը, և երկիրը հնարավորություն ունի հաղթահարել ճգնաժամն առանց արտաքին ֆինանսական օգնության: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆինանսների նախարարը:
Հատկանշական է, որ հուսադրող ցուցանիշները կբարձրացնեն ներդրողների վստահությունը, որն էլ իր հերթին կնպաստի ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանը: