
TIFFANY ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 20% ԱՃՈՎ
Ճոխության ապրանքների վաճառքով աշխարհի երկրորդ առաջատար ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Հանրահայտ Tiffany & Co. ընկերության հրապարակած ֆինանսական հավետվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով, որն ավարտվել է այս տարվա հունվարի 31-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 20,4%-ով և կազմել 264,8 մլն դոլար` նախորդ տարվա արդյունքներով գրանցված 220 մլն դոլարի դիմաց:
Ընկերության վաճառքի ծավալներն այս նույն ժամանակահատվածում կրճատվել են 4,9%-ով` կազմելով 2,7 մլրդ դոլար: