2010Թ.-ԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԳՐԱՆՑԻ 3-4% ԱՃ
Համաշխարհային Տուրիստական Կազմակերպությունը հրապարակել է 2009 թվականի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ամփոփ ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու տարվա արդյունքներով համաշխարհային տուրիզմի շուկան գրանցել է 4% անկում, ընդ որում տուրիստական ճանապարհորդությունների թիվը 2009 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 10%-ով, երկրորդ եռամսյակում` 7%-ով, երրորդ եռամսյակում` 2%-ով, իսկ չորրորդ եռամսյակում տուրիզմի ոլորտում գրանցվել է անսպասելի աճ:
2009 թվականին զբոսաշրջիկների համախառն թիվը կազմել է շուրջ 880 մլն մարդ, ընդ որում միայն չորրորդ եռամսյակում այս ցուցանիշն աճել է 2%-ով:
Համաշխարհային Տուրիստական Կազմակերպության կանխատեսումների համաձայն 2010 թվականին տուրիզմի համաշխարհային շուկան կգրանցի 3-4% աճ: