22/03/2011 16:19
ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱՄՆ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՆՎԱԶԵԼ Է 9,6%-ՈՎ
2011 թվականի փետրվար ամսվա արդյունքներով, հունվար ամսվա աճի համեմատությամբ, ԱՄՆ երկրորդային շուկայում բնակարանների վաճաոքը նվազել է 9,6%-ով: Այս մասին հաղորդվել է ԱՄՆ Ազգային Անշարժ Գույքի Գործակալների Ասոցիացիան: Ընթացիկ ցուցանիշը 2,8%-ով ավելի քիչ է, քան 2010 թվականի փետրվարյան մակարդակը, երբ գրանցվել էր 5,02 մլն գործարք: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու այս մեկ ամսվա համար կանխատեսում էին ցուցանիշի նվազումը 4,7%-ով մինչև 5,11 մլն գործարք:
«Երկրում երկրորդական շուկայի յուրաքանչյուր տեսակի բնակարանի միջին գինը փետրվար ամսում կազմել է 156,1 հազար դոլար, ինչը 5,2%-ով ավելի ցածր է 2010 թվականի փետրվարի գներից», – պարզաբանում են գործակալները: Նրանց տվյալներով, փետրվարին «պրոբլեմատիկ» անշարժ գույքի բաժինը երկրորդական շուկայում աճել է մինչև 39% (մինչդեռ հունվարին կազմում էր 37%): Նախորդ ամսում երկրորդական շուկայում վաճառքի հանված բնակարանների թիվն աճել է 3,5%-ով՝ կազմելով 3,49 մլն բնակարան:
Հետազոտության մեջ ասվում է, որ նախորդ ամսում՝ հունվարի հետ համեմատած, ԱՄՆ-ում մեկ ընտանիքի հաշվով տների վաճառքները կրճատվել են 9,6%-ով: Այս բնակարանների միջին արժեքը կազմում է 157 հազար ԱՄՆ դոլար:
06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
Արծաթ
873.57
+2.48
17:27 06/05/26
15:57 06/05/26
