Աշխարհ

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԻՆՉՊՍԻ՞Ն ԷՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ «ՍԵՎ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ»
05/10/2010 14:43
Կիսվել

ԻՆՉՊՍԻ՞Ն ԷՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ «ՍԵՎ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ»

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) ուսումնասիրել է այս տարվա մայիսի 6-ին ամերիկյան ֆոնդային շուկայում գրանցված կտրուկ անկման պատճառները, ընդ որում հանձնաժողովը բացահայտել է ոչ միայն «կայծակնային անկում» անվանումը ստացած բորսայական օրվա անկման պատճառները, այլև, գերակատարելով շուկայի մասնակիցների սպասումները, գտել է հենց այն գործարքը, որից և ամեն-ինչ սկսվել էր:
 
Եվ այսպես, հիմնական մեղավոր է ճանաչվել օրվա միակ գերխոշոր առևտրային գործարքը: SEC-ի 104 էջանոց զեկույցում նշվում է, որ մայիսի 6-ին` ամերիկյան շուկայի հերթական «սև հինգշաբթի» օրը, ֆոնդային բորսաներում ձևավորվել էր խիստ սրված իրադրություն` պայմանավորված եվրոպական պարտքային ճգնաժանի շուրջ ծավալվող բացասական խոսակցությունններով, և այս անբարենպաստ պայմաններում, ինչպես վստահեցնում են վերլուծաբանները, անգամ մեկ խոշոր գործարքը կարող է ամբողջ շուկան տանել դեպի անկում:
 
Պարզվում է` մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 14:30-ին, Dow Jones Industrial Average ինդեքսը գրանցել էր անկում` միանգամից 276 կետով, երբ խոշոր թրեյդերներից մեկը (The Wall Street Journal-ի փոխանցմամբ դա եղել է Waddell & Reed Financial Inc. ընկերությունը) հայտարարել է զգալի ծավալների հասնող ֆյուչերսային պայմանագրերի վաճառքի մասին: Ըստ վերլուծաբանների` գործարքի ընդհանուր արժեքը  գնահատվել էր 4,1 մլրդ դոլարը:
 
Այս գործարքին անմիջապես հաջորդել են մի շարք այլ խոշոր գործարքներ, որոնք կարելի է բնութագրել որպես նույն ֆյուչերսների առքի ու վերավաճառի անվերջ շղթա, որի արդյունքում շուկան «գերտաքացել է»: Արդյունքում, Dow Jones-ը գրանցել է իր «կյանքի» ընթացքում ամենամեծ անկումը` հասնելով 998,5 կետի:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45