ԳԵՐՄԱՆԱԿԱՆ VOLKSWAGEN ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ SUZUKI MOTOR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԱԼՅԱՆՍ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen AG և ճապոնական սարքաշինական Suzuki Motor Corp. ընկերությունները մտադիր են ստեղծել համատեղ ալյանս: Ինչպես նշվում է այս ընկերությունների համատեղ հայտարարության մեջ` նոր ալյանսի կազմավորման շրջանակներում Volkswagen-ը 222.5 մլրդ յենով (2.5 մլրդ դոլար) ձեռք կբերի Suzuki ընկերության բաժնետոմսերի 19.9%-ը: Նախատեսվում է, որ այս միջոցների մի մասը ճապոնական ընկերությունը կներդնի գերմանական ընկերության արժեթղթերում:
Նախնական տվյալների համաձայն գերմանական ընկերությանը Suzuki ընկերության բաժնետոմսերի փոխանցման վերջնական գործարքի կնքումը նախատեսվում է 2010 թվականի հունվարին: