ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ ՓԵՏՐՎԱՐ 2011
ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը և «Բիզնես 24»-ը ներկայացնում են «ՍԹԱՐ պարենային զամբյուղը»` հաշվարկված փետրվար ամսվա ընթացքում սուպերմարկետների ցանցում արձանագրված գների հիման վրա:
Փետրվարի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է 30817.8 դրամ` ամսական կտրվածքով, և 369813.7 դրամ` տարեկան: Հունվարի 1 – 31 ժամանակահատվածի համեմատ (30 095.5 դրամ) զամբյուղի արժեքն աճել է 2.4%-ով, իսկ դեկտեմբերի (28 525.53 դրամ) համեմատ` 8.03%:
Փետրվարին` հունվարի համեմատ, փոփոխություններ են կրել հետևյալ ապրանքատեսակների գները.
– Նվազել են ձվի (-10.9%, նվազումը պայմանավորված է ցանցում իրականացվող «Սպառողական զամբյուղ» ակցիայով), կաթնաշոռի (-2.5%) և տավարի մսի (-2.6%) գները:
– Աճել են հացի (+1.7%, հացի գնի թանկացումն ամբողջապես կարտացոլվի մարտ ամսի զամբյուղի հաշվարկի ժամանակ), ալյուրի (+37.6%, գնի աճի բարձր տոկոսը պայմանավորված է և այլուրի գնի աճով, և հունվար ամսին ՍԹԱՐ-ում իրականացված ակցիայի ավարտով), մակարոնեղենի (+15.0%, գնի ավելի բարձր աճը մեղմվել է «Սպառողական զամբյուղ» ակցիայով), ձավարեղենի (բրինձ, +18.9%), կաթի (+0.3%), կենդանական յուղի (+12.9%), պանրի (+0.4%), կարտոֆիլի (+7.3%), մրգի (խնձոր, +0.8%), բանջարեղենի (կաղամբ, սոխ 14.5%), շաքարի (+4.3%), բուսական յուղի (+18.1%) և ձկան (+2.3%, ձկան գնի թանկացում չի եղել, պարզապես ավարտվել է հունվար ամսին իրականացված ակցիան) գները:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2010թ.-ի 4-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ-ում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 29 507.6 դրամ` ամսական կտրվածով, և 354 091.5 դրամ` տարեկան:
Պարենային նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված են հետևյալ ապրանքատեսակները` հաց (օրական/տարեկան սպառում ըստ մեկ շնչի` 250գր/91.3կգ), ալյուր (20գր/7.3կգ), մակարոնեղեն (15գր/5.5կգ), ձավարեղեն (50գր/18.3կգ), ընդեղեն (20գր/7.3կգ), տավարի միս (100գր/36.5կգ), կաթ (200մլ/73լ), կաթնաշոռ (10գր/3.7կգ), կենդանական յուղ (20գր/7.3կգ), պանիր (25գր/9.1կգ), կարտոֆիլ (250գր/91.3կգ), բանջարեղեն / սոխ և կաղամբ (300գր/103.5կգ), միրգ/խնձոր (200գր/73կգ), շաքար (50գր/18.3կգ), ձու (0.5 հատ/182.5 հատ), բուսական յուղ (20գր/7.3կգ), մարգարին (10գր/3.7կգ) և ձուկ (30գր/11կգ):
Փետրվարի 1-28-ի դրությամբ Սթար սուպերմարկետների ցանցում պարենային զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների համար գործող նվազագույն գներն են`
Ա. Հունվարի 1-31 ժամանակահատվածի համեմատ գների փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներ`
Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք | Փոփ.
Հաց` 364 դր/կգ | 91.0 դրամ | 33233.2 դրամ | աճ 1.7%
Ալյուր` 399 դր/կգ | 8.0 դրամ | 2912.7 դրամ | աճ 37.6%
Մակարոնեղեն` 391դր/կգ | 5.9 դրամ | 2150.5 դրամ | աճ 15.0%
Ձավ. (բրինձ)` 390 դր/կգ | 19.5 դրամ | 7137 դրամ | աճ 18.9%
Տավարի միս` 2287 դր/կգ | 228.7 դրամ | 83475.5 դրամ | նվազում 2.6%
Կաթ` 319 դր/լ | 63.8 դրամ | 23287 դրամ | աճ 0.3%
Կաթնաշոռ` 1555 դր/կգ | 15.6 դրամ | 5753.5 դրամ | նվազում 2.5%
Կենդ. յուղ` 1242 դր/կգ | 24.8 դրամ | 9066.6 դրամ | աճ 12.9%
Պանիր` 2479 դր/կգ | 62.0 դրամ | 22558.9 դրամ | աճ 0.4%
Կարտոֆիլ` 281դր/կգ | 70.3 դրամ | 25655.3 դրամ | աճ 7.3%
Բանջ. (սոխ, կաղամբ)` 300 դր/կգ | 90.0 դրամ | 32850 դրամ | աճ 14.5%
Միրգ (խնձոր)` 922 դր/կգ | 184.4 դրամ | 67306 դրամ | աճ 0.8%
Շաքար` 343 դր/կգ | 171.5 դր | 6276.9 դրամ | աճ 4.3%
Ձու` 49 դր/հատ | 24.5 դր | 8942.5 դրամ | նվազում 10.9%
Բուսական յուղ` 886 դր/կգ | 17.7 դր | 6467.8 դրամ | աճ 18.1%
Ձուկ (իշխան)` 1970 դր/կգ | 59.1 դր | 21670 դրամ | աճ 2.3%
Բ. Գնային փոփոխություններ չկրած ապրանքատեսակներ`
Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք
Ընդեղեն` 1037.5 դր/կգ | 20.8 դրամ | 7573.75 դրամ
Մարգարին` 945 դր/կգ | 9.5 դր | 3496.5 դրամ