SAMSUNG GALAXY S III-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Այսօր` հունիսի 20-ին, թվային մեդիայի և թվային հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Samsung Electronics Co. Ltd.-ի հայաստանյան ներկայացուցչությունն ու Orange Արմենիա ընկերությունը պաշտոնապես հայտարարեցին Հայաստանում GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելի՝ GALAXY S III-ի վաճառքի մեկնարկի մասին: Հրավիրված մամուլի ասուլիսի բանախոսներն էին Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը և Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ինչպես նշվեց ասուլիսի ժամանակ՝ GALAXY S III սմարթֆոնի կարգախոսն է՝ «Ոգեշնչված է բնությամբ և ստեղծված մարդկանց համար»: Այս սմարթֆոնը ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը: Ինչպես ընդգծեց Samsung ընկերության ներկայացուցիչը՝ այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու բաժանորդների առօրյան:
Samsung GALAXY S III-ի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 8MP հզորությամբ տեսախցիկը և 1.9MP ճակատային տեսախցիկը սպառողին առաջարկում են բազմաթիվ նոր հնարավորություններ, ինչպես նաև դեմքի ճանաչման և ամենահաջողված նկարի ընտրության ֆունկցիա: Samsung GALAXY S III սմարթֆոնը կյանքն առավել դյուրին է դարձնում, քանի որ ղեկավարվում է Android™ 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն՝ կիրառման համար առավել հարմար և կատարելագործված համակարգով: Հատկանշական է, որ հայաստանյան շուկայի պահանջներին համապատասխան Samsung GALAXY S III սմարթֆոնը հնարավորություն է տալիս գրել և կարդալ հայերեն:
Samsung ընկերության այս նոր «հրաշք» սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 350 հազար դրամով, իսկ Orange-ի խանութներում, բաժանորդագրվելով ամսական բաժանորդագրության ծառայություններից մեկին՝ սկսած 215 հազար դրամից:
SAMSUNG GALAXY S III-ի ամփոփ նկարագրություն
Բնական փոխգործակցության համատեղում.
GALAXY S III-ը բարելավում է համագործակցությունը սարքի և սպառողի միջև: Ձեր դեմքը, ձայնը և շարժումները ճանաչելու համար GALAXY S III-ը բավականաչափ խելացի է, և հարմարվում է օգտատերի հետ՝ դրանով առավել բնական, դյուրին և հարմարավետ դարձնելով սարքի օգտագործումը: Շնորհիվ նորարարական «Smart stay» ծառայության՝ GALAXY S III-ը դիմային տեսախցիկի օգնությամբ ֆիքսում է Ձեր աչքի շարժումներն ու հասկանում, թե տվյալ պահին Դուք հեռախոսով ինչ եք անում և ըստ այդմ էլ՝ էկրանի լուսավորությունը համապատասխանեցվում է հարմարավետ ընթերցանության կամ համացանցում հարմարավետ աշխատելու համար: GALAXY S III ներկայացնում է նաև «S Voice» ծառայությունը, որի շնորհիվ սմարթֆոնը կարող է լսել Ձեր խոսքերը և համապատասխանաբար արձագանքել դրանց: Միևնույն ժամանակ, Ձեր դեմքը և ձայնը ճանաչելու հետ մեկտեղ, GALAXY S III-ը հասկանում է Ձեր շարժումները։ Եթե Դուք հաղորդագրություն եք գրում ինչ–որ մեկին, սակայն ընթացքում որոշում եք զանգել նրան, պարզապես մոտեցրեք հեռախոսը Ձեր ականջին և «Direct call» ծառայությունը կզանգահարի այդ համարին։
«Smart alert» ծառայության օգնությամբ GALAXY S III սմարտֆոնը կհոգա, որ Դուք նկատեք բաց թողած հաղորդագրություններն ու զանգերը. երբ նորից Ձեր ձեռքը վերցնեք հեռախոսը, այն անմիջապես կթրթռա՝ տեղեկացնելով բաց թողած իրադարձությունների մասին։
Բովանդակության հեշտ և ակնթարթային փոխանակում.
Samsung GALAXY S III-ն ավելին է, քան պարզապես անձնական հեռախոս մեկ սպառողի համար. անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվում տվյալ պահին, այն Ձեզ հնարավորություն է ընձեռում ընտանիքի և ընկերների հետ և նրանց համար օգտագործել սմարթֆոնի առավելությունները: Նույնիսկ առանց Wi-Fi կամ բջջային ծածկույթի առկայության, պարզապես Android™ Beam™-ի կատարելագործված «S Beam» տեխնոլոգիայի շնորհիվ միանալով մեկ այլ GALAXY S III հեռախոսի՝ Դուք կարող եք երեք րոպեի ընթացքում փոխանցել 1GB ծավալով տեսանյութ և ընդամենը երկու վայրկյանի ընթացքում՝ 10MB երաժշտական ֆայլ: «Buddy photo share» ծառայությունը հնարավորություն է տալիս անմիջապես տեսախցիկից կամ ֆոտոդարանից հեշտությամբ տրամադրել նկարները միաժամանակ բոլոր այն ընկերներին, ովքեր կան նկարում:
«AllShare Cast»-ի օգնությամբ Դուք կարող եք GALAXY S III սմարթֆոնն առանց լարի միացնել հեռուստացույցին՝ հեռախոսի բովանդակությունն ավելի մեծ էկրանի վրա անմիջապես դիտելու նպատակով: «AllShare Play»-ը կարող է նաև կիրառվել ցանկացած տիպի ֆայլը GALAXY S III-ի և պլանշետի, համակարգչի և հեռուստացույցի միջև կիսելու համար` անկախ սարքերի միջև եղած հեռավորությունից: Սմարթֆոնն ունի նաև «Group Cast» ծառայություն, որը հնարավորություն է տալիս կիսել հեռախոսի էկրանը բազմաթիվ ընկերների միջև՝ միևնույն Wi-Fi ցանցի ներսում. Դուք կարող եք մեկնաբանություններ թողնել և փոփոխություններ անել Ձեր գործընկերների հետ միաժամանակ:
GALAXY S III-ը մեկնարկում է մի շարք լրացուցիչ ծառայություններ ևս, որոնք ավելի են լավացնում են հեռախոսի օգտագործումը միանգամայն նոր ձևերով։ Այն ներկայացնում է «Pop up play» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս դիտել տեսանյութը Ձեր էկրանի ցանկացած մասում՝ միաժամանակ հեռախոսով այլ գործողություններ կատարելիս: Հեռախոսի 8MP տեսախցիկը հնարավորություն է ընձեռում առանց հապաղման հեշտությամբ լուսանկարել շարժվող օբյեկտներ. արդյունքում՝ նկարը, որը Դուք տեսնում եք, այն է, ինչ լուսանկարել եք։ «Burst shot» ծառայության շնորհիվ Դուք կարող եք լուսանկարել 20 շարունակական կադր, և «Best photo» ծառայությունը Ձեզ համար դրանցից կընտրի լավագույն 8-ը։ HD վիդեոն կարող է նկարահանվել նույնիսկ 1.9MP դիմային տեսախցիկով. Դուք կարող եք օգտագործել ինքներդ Ձեզ տեսագրելու համար։ Բարելավված ֆոնային լուսավորությունն օգնում է վերացնել թափահարման հետևանքով առաջացած աղավաղումները՝ նույնիսկ վատ լուսավորության պայմաններում։