Տնտեսական

USD BUY - 385.00-0.50 USD SELL - 389.00+1.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+3.00
OIL:  BRENT - 74.39+1.76 WTI - 70.83+2.16
COMEX:  GOLD - 2747.60+0.06 SILVER - 32.93+1.07
COMEX:  PLATINUM - 1007.80+0.58
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.17-0.53 EUR/GBP - 1.089+0.52
FOREX:  EUR/USD - 1.089+0.52 GBP/USD - 1.2985+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67+0.00 TOPIX - 2644.26+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 20567.52+0.30 SSEC - 3310.21+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
04/11/2024  CBA:  USD - 387.09-0.08 GBP - 501.63+1.68
04/11/2024  CBA:  EURO - 421.97+1.46
04/11/2024  CBA:  GOLD - 34153.45+119.29 SILVER - 408.20-9.92
Երևանում ընթանում է «Էներգետիկան կայուն զարգացման համար» միջազգային 6-րդ ֆորումը
29/09/2015 17:37
Կիսվել

Երևանում ընթանում է «Էներգետիկան կայուն զարգացման համար» միջազգային 6-րդ ֆորումը

Սեպտեմբերի 29-ից Երևանում («Արմենիա Մարիոթ» հյուրանոցում)  50 երկրների շուրջ 250 ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկեց «Էներգետիկան կայուն զարգացման համար» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումը:Համաժողովը կազմակերպել են ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովները, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ստորաբաժանումը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը և այլն:Համաժողովի բացմանը ելույթ ունեցան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, կազմակերպիչ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները:

Երվանդ Զախարյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնեց, որ. «Համաժողովը կդառնա գործնական հարթակ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ քննարկումների ծավալման, առաջարկների ներկայացման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ձեռքբերումները ամփոփելու, ներկայիս մարտահրավերներն ու հնարավոր լուծումները նախանշելու համար»:

Նախարարն իր ելույթում նշեց նաև, որ Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Էներգետիկան բոլորի համար» նախաձեռնությանը և կարևորում է ոլորտում տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը: «Մեր առջև մեծ խնդիր է դրված պահելու, պահպանելու, ինչպես նաև ապահովելու հուսալի և անվտանգ էներգետիկ համակարգ»,-հայտարարեց Երվանդ Զախարյանը:

Համաժողովի մյուս բանախոսները եւս կարևորեցին էներգետիկ համակարգում համագործակցության խորացման և ընդլայնման խնդիրները։

Երևանում անցկացվող միջազգային 6-րդ ֆորումը նվիրված է էներգետիկ համակարգի հետևյալ հիմնախնդիրներին.

-էներգետիկական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովում,
-էներգաարդյունավետության բարձրացում, տեմպերի կրկնապատկում,                             
-ընդհանուր էներգետիկական հաշվեկշռում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի ավելացում:

Համաժողովի ընթացքում նախատեսված են բարձր մակարդակի քննարկումներ՝ նվիրված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում երկրների փոխգործակցության հնարավոր մեխանիզմների ստեղծմանը:

Ֆորումը լայն հնարավորություն է ստեղծում մասնագետների, ազգային փորձագետների միջազգային և տեղական ֆինանսական կազմակերությունների, պետական և մասնավոր ընկերությունների միջև էներգաարդյունավետության բարձրացման, վերականգնվող էներգետիկայի ընդլայնման, էկոլոգիապես մաքուր էներգետիկական տեխնոլոգիաների ներդրման հարցերով փորձի փոխանակման համար: Նախատեսվում են սեմինար-խորհրդակցություններ՝ նվիրված տարբեր ոլորտներում էներգաարդյունավետության բարձրացմանը։

Զուգահեռ կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների պլանավորման, արդյունավետության և խնայողության լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ: Նշենք, որ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառում Հայաստանի Հանրապետությունն ունի բարենպաստ իրավական դաշտ և օրենսդրական կարգավորումներ, ինչպես նաև հաջողված փորձ,  մասնավորապես՝ Փոքր ՀԷԿ-երի ոլորտում: Վերականգնվող էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է վերականգնվող պաշարների տնտեսապես հիմնավորված ողջամիտ պոտենցիալի օգտագործմանը:

Երևանյան համաժողովի վերջում նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն՝ կատարված աշխատանքների արդյունքների, հետագա գործողությունների վերաբերյալ։

04/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.09
-0.08
Եվրո (EUR)
421.97
+1.46
Ռուբլի (RUR)
3.91
-0.04
Լարի (GEL)
141.74
-0.14
34153.45
+119.29
Արծաթ
408.20
-9.92